Հայփոստ-ում ներդրվում է Riposte Essential համակարգը

06.03.2012 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր “Հայփոստ”ընկերության ցանցում արգենտինացի եւ հայ մասնագետների խումբը ներկայումս իրականացնում է «Ripost Essential» ծրագրային ապահովման տեղադրումը:

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին տեղեկացրել են “Հայփոստ”-ում` նշելով, որ այդ “բեկումնային տեխնոլոգիայի կիրառումն ամբողջովին կփոխի Երեւանից մինչեւ Հայաստանի ամենահեռավոր գյուղերը ձգվող փոստային ցանցի արդյունավետության մասին պատկերացումները”:

“Հայփոստ”-ի եւ “Էսչեր Գրուփ”-ի միջեւ կնքված $1.5 մլն արժողությամբ պայմանագրի համաձայն, 2012թ. ընթացքում Էսչերը իր «Riposte Essential» ծրագրային ապահովումը կներդնի «Հայփոստ»-ի ամբողջ փոստային ցանցում:

Դիտում՝ 9247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW