ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը $30 մլն է ներգրավել IFC-ից՝ ՓՄՁ եւ գյուղատնտեսության համար

20.01.2012 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը $30 մլն-ի վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ միկրո, փոքր եւ միջին բիզնեսի, ներառյալ` գյուղատնտեսության ֆինանսավորման նպատակով:

Այսօր Երեւանում կայացած համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանն ասել է, որ IFC միջոցներից վարկերը բիզնեսին տրամադրվելու են մինչեւ 5 տարի ժամկետով շուկայական տոկոսադրույքներով:

Ստեփան Գիշյանը հիշեցրել է, որ սա արդեն երկրորդ վարկն է, որը բանկը ներգրավում է IFC-ից: Բանկի ղեկավարի խոսքերով, կորպորացիայի կողմից 2011թ. մարտին ներգրաված $20 մլն-ը ամբողջությամբ տեղաբաշխվել է 3000 հաճախորդների միջեւ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի բիզնես-վարկատեսակներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 3334
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW