Ֆրանսիական La Poste-ը կստանձնի Հայփոստի սխեմաների վերակազմավորումը

20.12.2011 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ.-ից Ֆրանսիայի փոստային կապի ազգային օպերատոր La Poste-ի մենեջերները կստանձնեն Հայփոստի սխեմաների վերակազմավորումը եւ սորտավորման գործընթացի կառավարումը:

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի գործառույթների բարելավման նախագիծը կազմվել է շուրջ մեկ տարի տեւած La Poste-ի մասնագետների ուսումնասիրության եւ նախագծման արդյունքում, հայտնել են Հայփոստի մամլո ծառայությունում:

Դեկտեմբերի 15-ին նախագիծը քննարկվել է Հայփոստ-ի ղեկավարության եւ La Poste-ի տնօրեն, Post Europe-ի նախագահ Ժան Պոլ Ֆորսեւիլի հետ հանդիպման ժամանակ:

«Արդեն գալիք տարվա սկզբին կսկսվի գործառույթների վերակազմավորման փուլը, որի իրականացումը հնարավորություն կտա ավելի օպերատիվ իրականացնել առաքանիների փոխանցումը և բարձրացնել ծառայությունների որակը», - նշել են Հայփոստում:

Դիտում՝ 3434

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW