Deutsche Bank-ի ղեկավարը պայթուցիկ նամակ է ստացել
08.12.2011 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://novostey.com

Երեւան/Մեդիամաքս/. Deutsche Bank-ի ղեկավար Յոսեֆ Ակերմանը կասկածելի նամակ է ստացել:
Ինչպես հաղորդում է Bfm.ru-ն` վկայակոչելով Reuters-ը, ծրարը պարունակում էր փոշիատիպ պայթուցիկ նյութ:
Ֆրանկֆուրտի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, ծրարում փոշի էր, որի բաղադրությունից երեւում էր, որ դա արդյունաբերական կամ ռազմական նպատակների համար կիրառվող պայթուցիկ չէ: «Դա ինքնաշեն մի բան էր»,- նշել է ոստիկանը:
Ծրարի վրա որպես հետադարձ նշված էր Եվրոպական կենտրոնական բանկի Ֆրակֆուրտի մասնաճյուղի հասցեն, որը գտնվում է Deutsche Bank-ի գլխավոր գրասենյակից ոչ հեռու:
Ավելի վաղ Ակերմանը հարձակման էր ենթարկվել «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցների կողմից: Ի պատասխան դիմակավոր ցուցարարների աղաղակներին՝ Յոսեֆ Ակերմանը նրանց առաջարկել էր քննարկումներ անցկացնել. «Չե՞ք կարող դուրս գալ եւ ասել այն, ինչ ցանկանում եք: Այդպես մենք կկարողանանք երկխոսել», - հարցրել էր նա բողոքի ցուցարարներին:
63-ամյա Յոսեֆ Ակերմանն այս քիչ խոշոր գերմանացի գործարարներից է, ում միշտ ուղեկցում են թիկնապահները:
Ակերմանը գլխավորում է Deutsche Bank-ը 10 տարուց ավել եւ այդ ընթացքում նրան հաջողվել է դուրս բերել այն համաշխարհային ֆինանսական հաստատությունների առաջատար դիրքեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: