Երեւանի նախկին քաղաքապետը նշանակվել է Գազպրոմբանկի առաջին փոխնախագահի պաշտոնում

06.12.2011 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` Գազպրոմբանկի առաջին փոխնախագահի պաշտոնում:
 
Մեդիամաքսի հետ հարցազրույցում այս մասին ասել է «ՀայՌուսգազարդի»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Կարեն Կարապետյանը զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնը 2010-ի դեկտեմբերից մինչեւ 2011-ի հոկտեմբերը: Դրանից առաջ, նա շուրջ 10 տարի գլխավորում էր «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

2003-ից ի վեր Գազպրոմբանկը ընդգրկվում է ռուսաստանյան խոշորագույն բանկերի եռյակում` ըստ հիմնական ֆինանսական ցուցանիշների: Հայաստանում աշխատում է Գազպրոմբանկի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն:

Դիտում՝ 8397

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW