2012-ին ԼՂՀ-ում նախատեսվում է տնտեսության 9% աճ

06.12.2011 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ 2012-ի պետբյուջեի նախագիծը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:

Ներկայացնելով նախագիծը` ԼՂՀ ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը հայտնել է, որ այս տարի հանրապետությունում ակնկալվում է ՀՆԱ 9% աճ, կիրականացվեն գերակա պետական բոլոր ծրագրերը:

Նախարարը նշել է, որ 2012-ին նախատեսվում է նաեւ տնտեսության 9% աճ:

Նախագծի համաձայն, բյուջեի եկամուտը կկազմի 65 մլրդ 103 մլն 572,4 հազ. դրամ, ծախսը` 70 մլրդ 320 մլն, դեֆիցիտը` 5 մլրդ 216 մլն 427,6 հազ. դրամ:

Դիտում՝ 4385

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW