Հայաստանում իրացվող աղացած սեւ սուրճի մի շարք տեսակներ կողմնակի խառնուրդներ են պարունակում

02.12.2011 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը (ՏՄՊՊՀ) անբարեխիղճ մրցակցության համար սուրճ իրացնող 5 ընկերություններից՝ «Ֆեռո» (Ֆեռո), «Վալետտա» (Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ), «Վանս գրուպ» (Սթար) եւ «Ասկոլիո» (Մարսել) յուրաքանչյուրին տուգանել է 5 մլն դրամով:

Սուրճի շուկայում հանձնաժողովի ուսումնասիրությունների ընթացքում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված ընկերությունների արտադրանքը պարունակում է կողմնակի խառնուրդներ, որոնք, ըստ փորձագետների, կարող են լինել ցորեն, գարի եւ կաղին:

Բացահայտվել է նաեւ, որ փորձաքննության ենթարկված փաթեթավորված սուրճի մոտ 2 տասնյակ տուփերում թեեւ հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը կոֆեինազրկված է:

Հանձնաժողովի դիտարկմամբ, վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ էժանագին հավելանյութերի շնորհիվ կարողացել են սուրճն իրացնել անհամեմատ ցածր գնով:

Բացահայտված չարաշահումների ողջ փաթեթը կուղարկի նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաեւ իրավապահ մարմիններ:

Դիտում՝ 5297

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW