«Բյուրակն» ընկերությունը արժանացել է եվրոպական բիզնես մրցանակի

24.11.2011 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Բյուրակն» ՍՊԸ-ն հաղթել է European Business Awards մրցանակաբաշխության «Նախագահի ընտրություն» անվանակարգում:

Ինչպես հայտնել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մամլո ծառայությունում (մրցանակաբաշխության հովանավորն է HSBC Խումբը), նոյեմբերի 23-ին Բարսելոնում կայացած գալա ընդունելությանը ժյուրին ընտրել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 11 հաղթողներին:

Այս տարվա հուլիսի 28-ին «Բյուրակն» ՍՊԸ-ն ընտրվել էր արժանանալու  «Պատվո ժապավեն»-ին (Ruban d’Honneur) Եվրոպայի 30 երկրների 111 ընկերությունների թվում և հնարավորություն էր ստացել պայքարել մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում: 

«Չափազանց ուրախ եմ տեսնել մեր հաճախորդին եվրոպական ամենահեղինակավոր բիզնես մրցանակաբաշխություններից մեկի հաղթողների թվում: Հուսով եմ, որ սա կխթանի հայաստանյան հաջողակ և առավել դինամիկ զարգացող ընկերություններին էլ ավելի խորացնել իրենց գործարար կապերը Եվրոպայի հետ», - նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Դիտում՝ 6863

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW