Ամերիաբանկը մշակել է հիփոթեքային վարկերի նոր տեսակներ ֆիզիկական անձանց համար

17.11.2011 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը նախատեսում է ակտիվորեն համալրել ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթը եւ մշակել է հիփոթեքային վարկերի նոր տեսակներ:

Ամերիաբանկի մամուլի ծառայությունում այսօր Մեդիամաքս-ին հիշեցրել են, որ հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, բանկը սկսում է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում որպես ունիվերսալ բանկ:

Մեկ տարվա ընթացքում /31.10.10-31.10.11/ շուրջ 40%-ով  աճել է Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը, իսկ վարկային հաշիվների քանակն աճել է 56%-ով, ավանդային հաշիվների քանակը` 68%-ով:  Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը մեկ տարվա ընթացքում աճել է 56%-ով` եւ 31.10.11թ. դրությամբ կազմել շուրջ 35 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելն աճել է 31%-ով` կազմելով շուրջ 19 մլրդ դրամ:   

Ամերիաբանկը շարունակելու է նոր առաջարկներով հանդես գալ նաեւ կորպորատիվ հաճախորդների համար, մասնավորապես, մոտ ժամանակներում նոր առաջարկ է սպասվում փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին:




 

Դիտում՝ 5070

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW