ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Առարկայազուրկ մետաղական հաշիվների» բացում
11.11.2011 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 11-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին 999.9 հարգի անկանխիկ ոսկով գործարքների իրականացման համար նախատեսված առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում եւ վարում:
Առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում պահպանել խնայողություններն անկանխիկ ոսկով: Որպես խնայողությունների այլընտրանքային տարբերակ` ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել խնայողությունները, այլեւ ավելացնել դրանք` միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:
«Առարկայազուրկ մետաղական հաշիվը ներդրումային միջավայրում թանկարժեք մետաղի կիրառման նոր եւ ժամանակակից մեթոդ է: Ի տարբերության ավանդային բանկային ավանդի, առարկայազուրկ մետաղական հաշվին տոկոսներ չեն կուտակվում, դրա փոխարեն եկամտի աղբյուր է հանդիսանում ոսկու գնի կանխատեսվող բարձրացումը: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ԱՄՀ որպես ազատ դրամական միջոցները թանկարժեք մետաղով պահպանելու առավել հարմար եւ հուսալի տարբերակ: Առարկայազուրկ մետաղական հաշվի բացումը ազատում է մեր հաճախորդներին ոսկու ձուլակտորները տանը պահելու վտանգից: Ներդրման այս տարբերակը օպիմալ է նաեւ խնայողոթյունների դիվերսիֆիկացման եւ գնաճից խուսափելու, երկարաժամկետ ներդրումների եւ լրացուցիչ եկամտի ստացման համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձեռք բերել անհրաժեշտ քանակի անկանխիկ մետաղ` սկսած 1գ ոսկուց:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
12.03.2025 | 17:26 Արժեթղթերի շուկա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: