Սերժ Սարգսյանը գործարարներին հետաքրքիր առաջարկ կանի

09.11.2011 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ մոտակա ժամանակներում “գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաեւ կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում»:

Նախագահն այդ մասին ասել է այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում:

«Պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները: Այդ հարաբերական առավելությունները մենք պետք է փնտրենք ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ոչ միայն զուտ արդյունաբերության ոլորտում: Մենք պետք է կարողանանք գնահատել բնությունից մեզ տրված որոշակի առավելությունները: Այս ուղղությամբ մի խումբ հիմա փորձում է մի մեծ ծրագիր նախանշել: Կարծում եմ, որ մոտական ժամանակներում մենք հանրությանը, եւ առաջին հերթին՝ գործարարներին կառաջարկենք մասնակցելու մի մեծ ծրագրի, որը կարող է իրոք ստեղծել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաեւ կայունություն մեր ներքին տնտեսական շուկայում», - ասել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 2045

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW