“Զվարթնոց” -ի հարակից տարածքում կկառուցվի նոր ավտոմոբիլային մայրուղի եւ երկաթուղային գիծ

03.11.2011 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է “Զվարթնոց” միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման եւ նոր ավտոմոբիլային մայրուղու ու երկաթուղային գծի կառուցման նախագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը` ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանն ասել է, որ ծրագիրը նախատեսում է օդանավակայանի տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ստեղծում:

Լոգիստիկ կենտրոնի եւ նոր ճանապարհների նախագծերը պատրաստվել են ԵՄ ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում: “Զվարթնոցի” լոգիստիկ կենտրոնը կհանդիսանա ՏՐԱՍԵԿԱ միջանցքի միջազգային լոգիստիկ կենտրոնների ցանցի բաղկացուցիչ մաս:

Շինարարական աշխատանքների իրականացումը /չհաշված հողերի օտարումը/ կկազմի 50-55 մլն դոլար: Ծրագիրը կիրականացվի պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում:

Դիտում՝ 5745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW