Նախկին վարչապետը չի հավատում ԱՊՀ ազատ առեւտրի գոտու գաղափարի իրագործելիությանը

25.10.2011 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր վրդովմունք է հայտնել առ այն, որ ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը ոչ մի տեղ չի հրապարակվում:

«Եթե այս փաստաթուղթը իրոք պատմական է, ինչո՞ւ այն չի կարելի գտնել եւ ընթերցել», - ասել է Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա, մի շարք երկրների կողմից ազատ առեւտրի գոտու ստեղծումը սովորաբար ենթադրում է մաքսային միություն եւ միասնական տնտեսական տարածք, ինչպես դա արվել է Եվրոմիությունում, սակայն Հայաստանի՝ Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան մաքսային միասնական տարածքին չմասնակցելը եւ Վլադիմիր Պուտինի հնչեցրած «23 խումբ բացառությունները», որոնք դեռեւս անհայտ են, թույլ են տալիս ենթադրել, որ գործընթացը կմնա արդեն մաքսային միության ձեւավորման փուլում:

Դիտում՝ 1869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW