Հայաստանը 6 կետով բարելավել է իր վարկանիշը Doing Business զեկույցում

20.10.2011 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Համաշխարհային բանկի այսօր հրապարակած Doing Business 2012 զեկույցի տվյալներով, 2010 թվականի հունիսից մինչեւ 2011 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանն իրականացրել է կանոնակարգման եւ ինստիտուցիոնալ դաշտի հինգ բարեփոխում` ամենաշատը տարածաշրջանում եւ աշխարհում:

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:

«Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 6 կետով` զբաղեցնելով 55-րդ տեղը:
Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքը հետեւյալ հինգ ոլորտում` ընկերության հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, վարկերի ստացում, հարկերի վճարում, ձեռնարկության փակում (լուծարում): ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` Ղազախստանից հետո», - նշեցին էկոնոմիկայի նախարարությունում:

Դիտում՝ 5384

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW