Երեւան/Մեդիամաքս/. Արաբկիր համայնքի Կոմիտաս 41 հասցեում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ազգային փոստային օպերատոր Հայփոստ-ի թիվ 0051 բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը: Բաժանմունքն ամբողջությամբ նորոգվել է եւ վերազինվել ժամանակակից սարքավորումներով:Օպերատորի «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք Երևանում եւ մարզերում: Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: Tweet Դիտում՝ 2691