Հայաստանի 13 ապրանքային շուկաներում կան գերիշխող դիրք ունեցողներ ընկերություններ

13.10.2011 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ /ՏՄՊՊՀ/ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ 2011թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանձնաժողովի կողմից ուսումնասիրված 13 ապրանքային շուկաներում կան գերիշխող դիրք ունեցողներ ընկերություններ։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, Արտակ Շաբոյանն ասել է, որ “այդ շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, այսինքն՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ”։

Արտակ Շաբոյանի խոսքերով, դրանց թվում են պարենային` ձվի, սուրճի, կարագի ապրանքային շուկաները: Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ մի շարք ոչ պարենային ապրանքային շուկաներ, մասնավորապես, շինանյութերի:
Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ չարաշահումներ հայտնաբերելու դեպքում հարուցվել են վարչական վարույթներ եւ կայացվել համապատասխան որոշումներ։

“2011թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ կայացվել է 86 որոշում այն դեպքում, երբ նախորդ տարիներին այդ թիվը չէր գերազանցում 30-ը”, - ասել է նա։

Տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 230 մլն դրամի չափով` 2010թ. 37 մլն դրամի համեմատ։

Դիտում՝ 1846
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW