2012-ին ՀՀ պետբյուջեի 96%-ը կապահովեն հարկային մուտքերը

29.09.2011 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2012թ. պետական բյուջեի 96%-ը կապահովվի հարկային եկամուտների հաշվին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը` ներկայացնելով 2012թ. պետբյուջեի նախագիծը:

Նրա խոսքերով, հաջորդ տարի պետբյուջեի եկամուտները կկազմեն 910 մլրդ դրամ, որի 96%-ից ավելին կլինեն հարկային եկամուտները: ՀՆԱ ինդեքսը կկազմի 4,2%, դեֆլյատորը` 4,62%:

Պավել Սափարյանը հիշեցրել է, որ նախկինում հարկերը կազմում էին ընդհանուր եկամուտների 90-91%-ը:

ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կմեծանա մինչեւ 17,4%` 0,6%-ով գերազանցելով այս տարի սպասվող կատարողականը: Փոխնախարարը հավելել է, որ շուրջ 100 մլրդ դրամի չափով հարկային եկամուտների ավելացում է նախատեսվում:

2012թ. պետական բյուջեի նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողով մինչեւ այս շաբաթ օրը:

Դիտում՝ 4755

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW