ԼՂՀ-ում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար կան բոլոր նախադրյալները

13.09.2011 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011 թ.-ի առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղը արձանագրել է 6 % տնտեսական աճ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:

“Արցախի տնտեսությունը 2003թ.-ից սկսած ապահովում է երկնիշ տնտեսական աճ, բացառությամբ 2010 թվականի: Այս տարի բոլոր նախադրյալները կան երկնիշ աճ ապահովելու»,- ասել է Կարեն Եսայանը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա առաջին կիասամյակում ԼՂՀ-ում իրականցվել են 50 միլիարդ դրամի չափով արտաքին ներդրումներ, հիմնականում բանկային համակարգում:

Կարեն Եսայանի խոսքով, ներդրումներ են կատարվել նաեւ ԼՂՀ կառավարության կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված էներգետիկայի, գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում:

Դիտում՝ 5412

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW