ՍԹԱՐ-ը ձեռք է բերում «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը

06.09.2011 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի կողմից «Ֆրեշ» սուպերմարկետների գնման շուրջ բանակցություններն ավարտվել են, եւ գործարքը պետք է հաստատվի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:  

ՍԹԱՐ ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանն ասել է, որ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի գնումը հնարավորություն կտա մեծացնել վաճառքի ծավալներն եւ 15-ից 20 տոկոսով նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն եւ ադմինիստրատիվ ծախսերը:
   
Ներկայումս ՍԹԱՐ առեւտրային ցանցը կառավարում է 18 սուպերմարկետներ, որոնցից 17-ը Երեւանում եւ մեկը` Հրազդանում, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը ներառում է 4 «Ֆրեշ» սուպերմարկետ եւ 3 «Քեթրին» խանութներ Երեւանում:

Մոտ ապագայում ՍԹԱՐ-ը կբացի եւս մեկ խանութ Դավթաշեն վարչական շրջանում:

Դիտում՝ 8181

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW