Երեւան: Մեդիամաքս:ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից առեւտրի կետերում կատարված դիտարկումների արդյունքում արձանագրվել է կաթնամթերքի որոշակի թանկացում: Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են հանձնաժողովի մամուլի ծառայությունում, մոնիտորինգի արդյունքներով թանկացել է, մասնավորապես, «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը, որը մի շարք արտադրատեսակներով կաթնամթերքի շուկայում գերիշխող է հանդիսանում: Հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություն սկսել վերոնշյալ շուկայում եւ «Աշտարակ կաթ» ընկերությունից պահանջել է եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն՝ արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների, ինչպես նաեւ հիմնավորումներ՝ շուկայում արձանագրված գնային փոփոխություների վերաբերյալ: Հանձնաժողովը զուգահեռաբար կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերյալ տեղեկատվություն է պահանջել նաեւ առեւտրի խոշոր կետերից ՝ պարզելու, թե իրացման որ օղակում է տեղի ունեցել գնաճը: Tweet Դիտում՝ 2233