“Հայաստանը արդյունաբերության եւ արտահանման ծավալներով արագ տեմպերով աճ է գրանցում”

26.08.2011 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը արդյունաբերության եւ արտահանման ծավալներով արագ տեմպերով աճ է գրանցում:  

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը կազմել է 12-13%:

“Ակնկալում ենք արդյունաբերության ոլորտում երկնիշ թիվը պահպանել”,- ասել է նախարարը:

Տիգրան Դավթյանն հաղորդել է, որ արտահանման ծավալներով գրանցվել է 25-30% աճ, ինչը նշանակում է, որ հայկական արտադրանքը գտնում է նոր շուկաներ:

Դիտում՝ 4682

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW