Հայ ֆերմերները կարող են ձեռք բերել ճապոնական գյուղատնտեսական տեխնիկան

25.08.2011 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին հնարավորություն կտրվի ձեռք բերել Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհների հաշվին ստացված գյուղատնտեսական տեխնիկան:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են կառավարության մամուլի ծառայությունից, տեխնիկայի դրամայնացումից գոյանալիք շուրջ 22 մլն դրամը կուղղվի գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ Ռուսաստանից 850 տոննա էլիտային սերմնացուի փոխարեն ձեռք կբերվի 1150 տոննա, իսկ տեղական սերմնարտադրողներից նախատեսված 900-ի փոխարեն 100 տոննա` նկատի առնելով այն հանգամանքը, որ տեղական սերմնացուի բերքատվությունն ավելի ցածր է։

Դիտում՝ 3290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW