Բագրատաշենում, Գոգավանում եւ Բավրայում ժամանակակից մաքսակետեր կկառուցվեն

25.08.2011 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահը կառավարության առջեւ հրատապ խնդիր է դրել հնարավորին չափ արագ ժամանակակից մաքսային կետեր կառուցել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս  մասին այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային կետեր, կարելի է ասել` համալիրներ, որոնք ներառելու են պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները»,-ասել է  վարչապետը եւ նշել, որ  պետք է հնարավոր դարձնել որակապես նոր ծառայությունների մատուցումը մեկ պատուհանի սկզբունքով:

Հայ-վրացական պետական սահմանի Բագրատաշենի,  Գոգավան-Պրիվոլնոյեի եւ Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար կառավարությունը ՊԵԿ նախագահի ղեկավարությամբ ստեղծել է մրցութային հանձնաժողով եւ հաստատել դրա կազմը։

Դիտում՝ 4909
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW