Կասկադ Ինշուրանս-ը ներկայացնում է ներերկրյա ճանապարհորդության ապահովագրություն

23.08.2011 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը ներկայացնում է նոր ապահովագրական ծառայություն` ներերկրյա ճանապարհորդության եւ դժբախտ պատահարներից ապահովագրություն:

Ծածկույթը ներառում է բժշկական ծախսերի հատուցում դժբախտ պատահարի կամ հանկարծակի հիվանդության դեպքում, տեղափոխում բժշկական հաստատություն, ապահովագրված անձի հետմահու հայրենադարձություն եւ այլ ծառայություններ:

Ապահովագրական ծառայության գինը կարող է սկսվել օրական 540 դրամից` ընտրած ծածկույթից կախված:

Ներերկրյա ճանապարհորդության ապահովագրությունն գործում է ՀՀ, ԼՂՀ տարածքում` 70 տարին չլրացած օտարերկրյա քաղաքացիների համար:
Դիտում՝ 6310

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW