ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աշխատակիցները մաքրել են Սեւանի թերակղզու հարակից տարածքները

20.08.2011 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աշխատակիցները մասնակցել են Սեւանի թերակղզու հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, մաքրման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի երիտասարդական կառույցի անդամները, ովքեր հայրենիք են ժամանել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հովանավորությամբ:

\"ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մշտապես շարունակելու է իրականացնել սոցիալական նշանակության ծրագրեր, ինչպես նաև օժանդակել սոցիալական ծրագրերի իրականցմանը` նպաստելով հասարակության բարեկեցության աճին”, - նշել են ընկերությունում:


Դիտում՝ 6767

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW