Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության մարմիններն այսօր կասեցրել են կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության դեպք: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, «Զվարթնոց» օդանավակայանում Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր, ՀՀ քաղաքացի Արմեն Թումանյանի ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան բանկերի կողմից թողարկված 21 կեղծ պլաստիկ քարտ, որոնցով նա նախատեսում էր բանկերում եւ առեւտրային կետերում զեղծարար գործարքների միջոցով հափշտակել գումարներ եւ գույք:Փաստի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Tweet Դիտում՝ 6475