Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 2011թ. երկրորդ եռամսյակի ավարտին կազմել է 1 տրլն 109 մլրդ 586 մլն դրամ (շուրջ $3 մլրդ)` առաջին կիսամյակի հետ համեմատ աճելով 9,24%-ով, կամ 93 մլրդ 889 մլն դրամով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը, բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը հունիսի վերջին կազմել է 634 մլրդ 122 մլն դրամ (եռամսյակային աճը՝ 10.3%), ազգային արժույթով վարկերինը` 432 մլրդ 431 մլն դրամ (եռամսյակային աճը՝ 9%):ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը հունիսի վերջին կազմել է 4 մլրդ 542 մլն դրամ, մարտի հետ համեմատ աճելով 293 մլն դրամով կամ 6,9%-ով: Ընդ որում, երկարացված վարկերի ծավալը երկրորդ եռամսյակում կրճատվել է 1.5 մլրդ դրամով (3.8%-ով)` կազմելով 38 մլրդ 491 մլն դրամ: ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2011թ. հունիսի վերջի դրությամբ կազմել է 66 մլրդ 927 մլն դրամ` երկրորդ եռամսյակի ընթացքում աճելով 3.32 մլրդ դրամով:ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2011թ. հունիսի վերջի դրությամբ կազմել է 785 մլրդ 704 մլն դրամ` երկրորդ եռամսյակում աճելով 30 մլրդ 839 մլն դրամով (4%-ով): Ռեզիդենտների ավանդների ծավալը հունիսի վերջին կազմել է 652 մլրդ 240 մլն դրամ, ոչ ռեզիդենտներինը՝ 133 մլրդ 464 մլն դրամ: Արտարժույթով ավանդների ծավալները հունիսի վերջին կազմել են 548 մլրդ 461 մլն դրամ (ավանդների ընդհանուր գումարի 69,8%-ը), ազգային արժույթով` 237 մլրդ 242 մլն դրամ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատ արտարժութային ավանդների տեսակարար կշիռը նվազել է 0,4 տոկոսային կետով:Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2011թ. հունիսի վերջինկազմել է 406 մլրդ 372 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 35.3%-ով: Tweet Դիտում՝ 7611