Երեւան: Մեդիամաքս: 2011թ. հուլիսին գնաճը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ կազմել է 6,3%:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:Նրա խոսքերով, հացամթերքի գնաճը կազմել է 16,3%, կաթնամթերքի գնաճը 20,5%, ձուն թանկացել է 46,4%-ով, շաքարավազի` 18,8%-ով: Բանջարեղենի եւ կարտոֆիլի դեպքում գրանցվել 16,5% գնանկում:2011թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 3% գնանկում սպառողական շուկայում: Նկատելի գնանկում է արձանագրվել բանջարեղենի եւ կարտոֆիլի դեպքում` 34,9%, ինչպես նաեւ մրգի` 23,3%: Tweet Դիտում՝ 6264