Կոնվերս բանկում բացվել է Converse Art Platform ցուցասրահը

29.07.2011 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 28-ին Կոնվերս բանկում բացվել է Converse Art Platform ցուցասրահը, որտեղ ցուցադրված են ժամանակակից յոթ հայ նկարիչների ստեղծագործություններ:

“Բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հետեւողականորեն աջակցում է հայկական մշակույթի զարգացմանը: Converse Art Platform-ը յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում  ժամանակակից հայ նկարիչներին իրենց ստեղծագործությունները ցուցադրելու բիզնես միջավայրում”, - Մեդիամաքս-ին ասացին բանկում:

Ցուցասրահում ներկայացված են Ադրինե Գրիգորյանի, Եվգինե Մարտիրոսյանի, Դիանա Հակոբյանի, Ռուզաննա Խալաթյանի, Դավիթ Կարեյանի, Արթուր Սարգսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի ստեղծագործությունները:

Դիտում՝ 9173

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW