IFC-ն կազմակերպել էր դասընթաց բանկերի իրացվելիության կառավարումը բարելավելու նպատակով

20.07.2011 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հուլիսի 18-19-ը կազմակերպել էր դասընթաց Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցների համար` ռիսկերի կառավարման հմտությունները բարելավելու նպատակով:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին IFC-ի երեւանյան գրասենյակից, դասընթացը հիմնականում նվիրված էր այն ֆինանսական գործիքների ներկայացմանը, որոնք կարող են նվազեցնել իրացվելիության ռիսկը, որը կարող է առաջ գալ այնպիսի դեպքերում ինչպիսիք են վարկային վարկանիշերի իջեցումը կամ կանխիկ դրամի անկանխատեսելի արտահոսքը։  

Դասընթացին մասնակցել են ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների շուրջ 20 աշխատակիցներ:
Դիտում՝ 5461

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW