Նոյեմբերին Հայաստան կայցելի աշխարհահռչակ տնտեսագետ Ֆիլիպ Կոտլերը

14.07.2011 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հրավերով նոյեմբերին Հայաստան կայցելի ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, աշխարհահռչակ տնտեսագետ Ֆիլիպ Կոտլերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը` նշելով, որ տնտեսագետը հանդես կգա դասախոսություններով ոլորտի մասնագետների համար:

«Արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության հայեցակարգի մշակման ընթացքում հայկական ձեռնարկությունների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը մարքեթինգի պակասն է»,- ասել է Կարինե Մինասյանը:

«Կոտլեր Իմփեքթ» ընկերության ղեկավար Ֆահիմ Կիբրիան ասել է, որ Ֆիլիպ Կոտլերը նպատակ ունի Երեւանում հիմնել «Կոտլերի մարքեթինգի կենտրոն», որը  միակը կլինի տարածաշրջանում: Նախատեսվում է նաեւ հայերեն թարգմանել Կոտլերի գրքերը:

Դիտում՝ 6300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW