Հարկային տեսչական ստուգումները կփոխվեն “համակարգային ձեւով”

13.07.2011 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ վերջերս ընդունված «Ստուգումների մասին» օրենքը թույլ կտա “համակարգային ձեւով” փոխել հարկային մարմինների տեսչական ստուգումների մեխանիզմը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Դավթյանն այսօր Ֆինանսաբանկային քոլեջի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «տեսչական ստուգումները կլինեն օրենքով հստակ կարգավորված եւ կանխատեսելի”:

“Յուրաքանչյուր տնտեսվարող կիմանա, թե երբ են իրեն ստուգելու, եւ ինչպես են ամփոփվելու ստուգման արդյունքները: Հիմա այդ գործընթացը կամայական բնույթ ունի»,- ասել է Տիգրան Դավթյանը:


Դիտում՝ 6998

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW