Գնաճը Հայաստանում 2011թ. արդյունքներով մոտ կկազմի 7%, կարծում է փորձագետը

08.07.2011 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Գնաճը Հայաստանում 2011-ի արդյունքներով կլինի միանիշ եւ մոտ կլինի 7%-ին, այսօր ասել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Ջրբաշյանն ասել է, որ պարենային եւ ոչ պարենային ապրանքների միջազգային գների համեմատական կայունացումը, ինչպես նաեւ առաջին կիսամյակում Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների շուրջ 30%-անոց աճը նպաստում է գնաճի մեղմմանը:

«Կենտրոնական բանկը ներկայումս արդեն ստիպված չէ դիմել կոշտ քայլերի իր դրամավարկային քաղաքականությունն իրականացնելիս», - նշել է փորձագետը:

Դիտում՝ 6334

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW