Երեւան: Մեդիամաքս: Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Սեպուհ Ասլանյանի «Հնդկական օվկիանոսից մինչեւ Միջերկրական. Նոր Ջուղայի հայ առեւտրականների համաշխարհային առեւտրական ցանցը» գիրքը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչությունը, հիմնվելով բազմաթիվ փաստաթղթերի, այդ թվում` 300 տարվա ընթացքում չուսումնասիրված նամակագրության վրա, հեղինակը հետազոտել է Պարսկական կայսրության փոքրիկ բնակավայրերից մեկում մետաքսի առեւտրով զբաղվող հայ առեւտրականների կողմից եզակի համաշխարհային առեւտրային ցանցի ստեղծումն ու աճը:Նոր Ջուղայում /Իսֆահան/ բնակվող հայ առեւտրականները մշակել էին առեւտրային կետերի ցանց, որը տարածվում էր Լոնդոնից եւ Ամստերդամից մինչեւ Մանիլա եւ Ակապուլկո: Նոր Ջուղայի հայերը եվրասիական միակ հանրությունն էր, որը կարողացավ միաժամանակ եւ հաջողությամբ փոխգործակցել այն ժամանակաշրջանի բոլոր գլխավոր կայսրությունների ղեկավարների հետ:“Հիմնվելով 25 արխիվներից 7 լեզուներով հավաքված բնօրինակ փաստաթղթերի վրա` Սեպուհ Ասլանյանը վերականգնում է համաշխարհային առեւտրական ցանցի տարրերն ու տրամաբանությունը”,- ասել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, “Արեւելյան Աֆրիկա եւ Հնդկական օվկիանոս” գրքի հեղինակ Էդվարդ Ալպերսը: Tweet Դիտում՝ 4839