Հաստատվել է FREDA-ի ռազմավարական զարգացման ծրագիրը

28.06.2011 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է հիմնադրամի 2011-2015թթ. ռազմավարական զարգացման ծրագրի նախագիծը, որով սահմանվում են առաջիկա հինգ տարվա ընթացքում FREDA-ի գործունեության հիմնական մոտեցումներն ու սկզբունքները: Դրանց նպատակը գյուղական շրջաններում ձեռնարկություններին, դրանց աշխատակիցներին և մատակարարներին օժանդակելն է:  

2011թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 1,6 մլրդ դրամ, որի շրջանակում նախատեսվում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կաթնամթերքի արտադրության, մրգերի և բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության և վերամշակման, ինչպես նաև սառը պահեստավորման հարմարությունների և ջերմոցների ստեղծման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Ներկայացված փաստաթուղթը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից:


Դիտում՝ 7254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW