IFC-ն աջակցում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին` արժույթային ռիսկերի կառավարման համար
14.06.2011 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


IFC-ն բանկին կտրամադրի ամերիկյան դոլարով արտահայտված տոկոսադրույքի սվոպ եւ արտարժույթային սվոպներ, որը հնարավորություն կտա բանկին նվազեցնել փոխառու միջոցների տոկոսադրույքի ռիսկերը, ինչպես նաեւ եվրոյով արտահայտված ավանդային բազայի արտարժույթի ռիսկը եւ ավանդային պրոդուկտների ավելի մեծ տեսականի տրամադրելու իր հաճախորդներին:
“Այս գործընթացը կօգնի մեզ ընդլայնել ռիսկերի կառավարման կարողությունները, ինչն առանձնահատուկ կարեւորություն ունի հետճգնաժամային ժամանակաշրջանում”, ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասել է, որ “այս նորարարական գործիքը կաջակցի Հայաստանում մեր վստահելի գործընկեր` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին, օժանդակելով հետճգնաժամային աճի ընթացքում:”
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: