Երեւան: Մեդիամաքս: 2011թ. մայիսին 2010թ. մայիսի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 9% (ապրիլի ցուցանիշը՝ 8,9%): Պարենային ապրանքների ինդեքսը մայիսին կազմել է 114.7%, ոչ պարենային ապրանքներինը` 102.4%, ծառայությունների սակագներինը` 102.5%:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ գնաճը կազմել է 10.2%, պարենային ապրանքների ինդեքսը՝ 115%, ոչ պարենային ապրանքներինը` 3.1%, ծառայությունների սակագներինը` 5.4%:2011թ. մայիսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.0%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 107.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.0%, ծառայությունների սակագներինը՝ 102.3%: 2011թ. մայիսին ապրիլի նկատմամբ ՀՀ սպառողական շուկայում գրեթե կրկնվել է նախորդ ամսվա գների ընդհանուր մակարդակը: Tweet Դիտում՝ 4725