Ամերիաբանկը մրցանակ է ստացել IFC-ից

27.05.2011 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիա-ի (IFC) \"GTFP Award 2010\" մրցանակին` որպես ամենաակտիվ թողարկող բանկն Անդրկովկասում առեւտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում:

Ամերիաբանկը նշված  ծրագրով 2010թ. իրականացրել է փաստաթղթային ակրեդիտիվով եւ երաշխիքով գործարքներ շուրջ $ 26 մլն չափով:

Մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի առեւտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանին` Ստոմբուլում կայացած IFC-ի տարեկան ժողովի ժամանակ:

Դիտում՝ 6598

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW