Մեկ տարվա ընթացքում ԼՂՀ-ում վարկավորման ծավալն աճել է 44%-ով

10.05.2011 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից տրամադրված վարկերի ծավալը 2011թ. մայիսի 1-ի դրությամբ կազմել է 45 մլրդ 73,5 մլն դրամ:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ վարկերի ծավալն աճել է 44%-ով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ` 1%-ով:

Արտարժույթով տրամադրված վարկերն ընդհանուր պորտֆելում կազմել են 51,8%:

Ընթացիկ տարվա մայիսի 1-ի դրությամբ ավանդների ծավալը կազմել է 38 մլրդ 507.1 մլն դրամ, ինչը 9.8%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:



Դիտում՝ 5653

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW