Երեւան: Մեդիամաքս: «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում Հայրենական Մեծ պատերազմի վետերանները նվերներ եւ նյութական օգնություն են ստացել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից: Նվերների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանատանը` Հաղթանակի տոնին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում: Վետերաններին նվերներ է հանձնել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը: «Ձեր արիությունը, հերոսությունն ու ինքնազոհությունը հանուն հետագա սերունդների կյանքի միշտ հպարտության եւ ընդօրինակման առարկա կհանդիսանան մեզ համար: Չկա այնպիսի գին, որը կարող է հատուցել մեր ընդհանուր պարտքը ձեր նկատմամբ: Այս նվերները մի փոքր մասն են այն բանի, ինչով կարող ենք ուրախացնել մեր վետերաններն մեծ Հաղթանակի տոնի նախօրեին»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 6929