Երեւանն ուզում է խուսափել ԱՀԿ շրջանակներում ՀՀ նկատմամբ հնարավոր առեւտրային վեճերի նախաձեռնումից

05.05.2011 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ու եւս երկու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը:

«Դրա նպատակն է ապահովել ոչ խտրական մոտեցում տեղական եւ ներմուծվող արտադրանքի նկատմամբ եւ խուսափել շահագրգիռ տարբեր երկրների կողմից Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ՀՀ նկատմամբ հնարավոր առեւտրային վեճերի նախաձեռնումից», - Մեդիամաքս-ին հայտնեցին կառավարությունում:

Նույն նպատակին կծառայի նաեւ կառավարության հավանությունն ստացած «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։

Դիտում՝ 5971

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW