Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը: - ՀՀ նախագահը Հայ-ռուսական ֆորումում հայտարարել է, որ կառավարությունն աշխատում է նորարարական ձեռնարկությունների համար հատուկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Վերջերս երկրի ղեկավարը հայտարարել էր նաեւ նորարար ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրման հնարավորության մասին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ ուղղություններով: - Կառավարությունն օգտագործում է երեք հիմնական գործիք: Առաջինը ձեռնարկությունների համար 300 մլն դրամից ավել արժեք ունեցող սարքավորումների ներմուծման ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ տարժամկետման հայտնի արտոնություններն են: Երկրորդ գործիքը ազատ տնտեսական գոտիների /ԱՏԳ/ մասին օրենքն է, որն արդեն անցել է առաջին ընթերցումը Ազգային Ժողովում: Դա բավականին հավակնոտ ծրագիր է Հայաստանի համար, որի շրջանակներում արտոնյալ պայմաններ կտրամադրվեն ԱՏԳ մասնակիցներին: Մասնավորապես, խոսքը շահութահարկից եւ ԱԱՀ-ից ազատվելու մասին է` ինչպես ապրանքների ներկրման, այնպես էլ արտահանման դեպքում: Դա ենթադրում է ԱՏԳ մասնակիցների մանրամասն ընտրություն, իսկ նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք արտադրության կազմակերպման համար օգտագործում են բարձր տեխնոլոգիական լուծումներ: Կարդալ ավելին. Tweet Դիտում՝ 5519