“Անելիք Բանկը” վերսկսում է ֆիզիկական անձանց վարկավորումը ապրանքներն ապառիկ գնելու նպատակով

18.03.2011 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Անելիք Բանկը” վերսկսում է ֆիզիկական անձանց վարկավորումը ապառիկ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են “Անելիք Բանկի” մամուլի ծառայությունում, վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 21%, առավելագույն գումարը` 2 մլն դրամ, մարման առավելագույն ժամկետը` 3 տարի:

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում վարկը տրամադրվում է 1-2 բանկային օրվա ընթացքում:

Այդ վարկատեսակի վերսկսմամբ “Անելիք Բանկը” համալրել է սպառողական վարկավորման ապրանքատեսականին: Մասնավորապես, բանկը տրամադրում է ավտովարկեր, հիփոթեքային, ուսանողական վարկեր, ինչպես նաեւ վարկավորում է ֆիզիկական անձանց ապառիկ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Դիտում՝ 7357

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW