Երեւան/Մեդիամաքս/. «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն այսօր կնքել են համագործակցության համաձայնագիր: «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր տրամադրելու նպատակով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն: Համաձայնագրի համաձայն, բանկը ծրագրի մասնակիցներին կտրամադրի հիփոթեքային վարկեր 10-ից մինչեւ 20 տարի մարման ժամկետով, տարեկան մինչեւ 10% տոկոսադրույքով, նվազագույնը 20% կանխավճարով` կառուցվող գույքի գրավադրմամբ: Համաձայնագրի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ծրագրի շահառուներին կառաջարկի կուտակային ավանդների ծառայություններ, ինչը թույլ կտա շահառուի վարկունակության գնահատման ժամանակ հաշվի առնել վերջինիս կողմից ավանդային հաշվին կատարված վճարումների պատմությունը: Tweet Դիտում՝ 8694