«Հայփոստը» բանակցում է մաքսայինի հետ թանկարժեք բեռների մաքսազերծման կարգի շուրջ
03.03.2011 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Հայփոստ» փոստային օպերատորը 2010 թվականից մատուցում է փոստային բրոքերների ծառայություններ:
Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանը այսօր Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է, որ DHL-ը, FedEx-ը եւ նման այլ կազմակերպությունները չեն տրամադրում մաքսային միջնորդության ծառայություններ, որոնք հատկացված են փոստային բրոքերներին:
Նելլի Մանուչարյանը հիշեցրել է, որ փետրվարի 5-ից Հայաստանում ուժի մեջ են մտել Մաքսային օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն, մաքսային տուրքից ազատվում են այն ծանրոցները, որոնց արժեքը չի գերազանցում 150 հազար դրամը: Նախկինում նշաձողը կազմում էր 50 հազար դրամ:
«Հայտնի է, թե ինչ դժվարությունների են բախվում ՀՀ քաղաքացիները իրենց ծանրոցները մաքսազերծելիս: Փոփոխությունները նախատեսում են մի շարք լուրջ բարեփոխումներ»,- ասել է Նելլի Մանուչարյանը:
«Հայփոստի» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է, որ ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի տարեկան 2 անգամ անվճար ստանալ փաթեթներ եւ ծանրոցներ 150 հազար դրամ արժողությամբ:
Գեւորգ Աբրահամյանը տեղեկացրել է նաեւ, որ ընկերությունը բանակցում է Մաքսային ծառայության հետ ավելի թանկարժեք բեռների մաքսազերծման կարգի մշակման նպատակով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: