«Պրոմեթեյ Բանկի» կանոնադրական կապիտալը տարեսկզբի համեմատ կկրկնապատկվի

25.02.2011 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Պրոմեթեյ Բանկի» կանոնադրական կապիտալը կկրկնապատկվի` տարեսկզբի 7,2 մլրդ դրամի փոխարեն փետրվարի վերջին հասնելով 14,4 մլրդ դրամի:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, փետրվարի 24-ին կայացած «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովում հաստատվել է բանկի փոփոխված կանոնադրությունը, որի համաձայն, կանոնադրական կապիտալն ավելացել է եւս 3.6 մլրդ դրամով:

Տարեսկզբից դա արդեն երկրորդ որոշումն է բանկի կանոնադրական կապիտալի համալրման մասին. փետրվարի սկզբին այն 7,2 մլրդ դրամից հասցվել էր 10,8 մլրդ դրամի:

Այսուհետ բանկի մասնակիցների կազմը կունենա հետեւյալ կառուցվածքը` ՌԴ ռեզիդենտ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ` 49.975%,  «ԶՆԳՍ Պրոմեթեյ» ԲԲԸ` 46.125%, ՌԴ քաղաքացի գործարար Վազգեն Գեւորգյան` 3.9%:

Դիտում՝ 9573

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW