2011թ. հունվարին հայկական արտահանումը ավելացել է 21.3%-ով

22.02.2011 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2011թ. հունվարին կազմել է $321.6 մլն կամ 117.3 մլրդ դրամ` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.3%-ով:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները ավելացել են 21,3%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 24.2 մլրդ դրամ ($66.3 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 1,7%-ով` կազմելով 93.1 մլրդ դրամ ($255.3 մլն):

Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 68.9 մլրդ դրամ, կամ $189 մլն:

Դիտում՝ 6124

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW