ԵՄ-ն Հայաստանին €100 մլն կհատկացնի

18.02.2011 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԵՄ տնտեսական եւ արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնը (Olli Rehn) հուշագիր է ստորագրել Հայաստանին €100 մլն-ի մակրոֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, €65 մլն-ը կտրամադրվի վարկի, €35 մլն-ը` դրամաշնորհի տեսքով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԵՄ ֆինանսավորումն ուղղված է Հայաստանի կողմից համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված` ԱՄՀ-ի հետ համաձայնեցված ծրագրի օժանդակությանը:

ԵՄ օժանդակությունն ուղղված է լինելու 2011թ. ՀՀ վճարային հաշվեկշռի ֆինանսավորմանը:

€40 մլն ծավալի առաջին տրանշը կհատկացվի այն ժամանակ, երբ ՀՀ խորհրդարանը կվավերացնի հուշագիրն ու վարկային համաձայնագիրը:

Ֆինանսավորման մնացած մասի տրամադրումը նախատեսված է այս տարվա աշնանը:

Դիտում՝ 6570
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW