“Մեգա Պանտերան” իրականացնելու է նաեւ կենսաթոշակների վճարում

18.02.2011 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Մեգա Պանտերա” ՍՊԸ տնօրեն Սուրեն Ստեփանյանն այսօր հայտարարել է, որ այսուհետ ընկերությունը բացի ակնթարթային վճարումների ընդունման հիմնական գործունեությունից իրականացնելու նաեւ է կենսաթոշակների վճարում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սուրեն Ստեփանյանն այսօր ասել է, որ “Մեգա Պանտերան” կնքել է կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր:

Նա նշել է, որ ընկերության ծառայություններից օգտվելու համար դիմումներ են լրացրել մոտ 30 հազար թոշակառուներ, որոնք ս.թ. մարտի 1-ից կսպասարկվեն ընկերության Երեւանի 14 տարածքային գրասենյակներում:

Սուրեն Ստեփանյանը տեղեկացրել է, որ Սոցիալական հարցերի պետական կոմիտեի վճարումների ծառայության լուծարումից հետո “Մեգա Պանտերան” աշխատանքային պայմանագրեր է կնքել ծառայության 130 նախկին աշխատակիցների հետ:

Դիտում՝ 7391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW