«Արդշինինվեստբանկը» սկսել է ընդունել ավանդներ ՌԴ ռուբլիով

15.02.2011 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» այսօր հայտարարել է, որ սկսել է ավանդներ ընդունել ՌԴ ռուբլիով` տարեկան մինչեւ 6,2% տոկոսադրույքով:

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն ասել է, որ ներգրավելով ավանդներ ՌԴ ռուբլիով` բանկը հաճախորդներին հնարավորություն է տալիս արտերկրից ստացված իրենց գումարները խնայել առանց լրացուցիչ փոխարկումների եւ գումարային կորուստների:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ներկայումս բանկն ավանդներ է ընդունում են նաեւ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով` հաճախորդներին առաջարկելով բազմաթիվ ավանդատեսակներ, որոնք փոխարկելի են, ավելացվող են, հնարավորություն են տալիս չկորցնել տոկոսները պայմանագիրը դադարեցնելու դեպքում, ինչպես նաեւ աստիճանաբար ավելացնել տոկոսադրույքը ավանդի գործողության ընթացքում:

Դիտում՝ 9009

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW